News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է հեռացնել պաշտպանության նախարարի պաշտոնից Սերգեյ Շոյգուին եւ նրան նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար, որովհետեւ «վերջնականապես կորցրել է հավատը, որ պաշտպանության նախարարությունը կարող է պատերազմ վարել համատարած կոռուպցիայի պայմաններում», Bloomberg-ին պատմել են երեք տեղեկացված աղբյուրներ։

Նրանցից մեկի խոսքով՝ Պուտինը Շոյգուին փոխարինող է ընտրել տնտեսության գծով իր նախկին օգնական եւ փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին, «քանի որ պատերազմը պետք է վարել սառը գլխով»։ 65-ամյա Բելոուսովը ցնցված էր, երբ նախագահն իրեն առաջարկեց դառնալ պաշտպանության նախարար, նշել են գործակալության երկու զրուցակիցները։

Սակայն, ինչպես նշում են աղբյուրները, Բելոուսովը համաձայնել է առանց տատանվելու, քանի որ Պուտինին վերաբերվում է ոչ թե պարզապես որպես նախագահի, այլ «գլոբալ ֆիգուրի», որը փոխում է համաշխարհային պատմության ընթացքը»։

«Բելոուսովը նշանակվել է, որպեսզի բարելավի իրավիճակը բանակի մատակարարման հարցում, որը չկարողացավ շտկել Շոյգուն։ Սակայն Բելոուսովը հայտնի է նրանով, որ մշակում է քաղաքականություն, այլ ոչ թե զբաղվում գործնական ղեկավարմամբ կամ ռազմավարության իրականացմամբ»,- ասել է Մոսկվայի Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծաբանական կենտրոնի ղեկավար Ռուսլան Պուխովը։

Մայիսի 12-ին Պուտինն իր հրամանագրով Շոյգուին նշանակել է ՌԴ ԱԽ քարտուղար։ ԱԽ նախկին ղեկավար Նիկոլայ Պատրուշեւը կանցնի նոր պաշտոնի, բայց թե ինչ՝ առայժմ հայտնի չէ։

Կրեմլը Բելոուսովի նշանակումը պաշտոնապես բացատրել է «ուժային բլոկի տնտեսությունը երկրի տնտեսությունում ներգրելու» անհրաժեշտությամբ։ ՊՆ եւ ուժային բլոկի բյուջեն մոտենում է ՀՆԱ 6,7 տոկոսին, թեեւ դեռ վերջերս մոտ 3 տոկոս էր, ընդգծել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա առայժմ կրիտիկական թիվ է, բայց մենք աստիճանաբար մոտենում ենք՝ հայտնի պատճառներից, մեր շուրջ ծավալվող հայտնի աշխարհաքաղաքական հանգամանքներից ելնելով, 80-ականների կեսերի իրավիճակին, երբ ուժային բլոկի համար ծախսերի ահա այդ բաժինը տնտեսությունում 7,4 տոկոս էր»,- ասել է Պեսկովը՝ ավելացնելով, որ դա պահանջում է «որոշակի լուծումներ»։

«Պաշտպանության նախարարությունը պետք է բացարձակ բաց լինի նորարարությունների եւ բոլոր առաջադեմ մարդկանց ներդրման համար, տնտեսական մրցունակության պայմաններ ստեղծելու նպատակով»,- ամփոփել է Կրեմլի ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ