News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավար Գրիգոր Ներսիսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիաս Պուլոկասին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Կողմերը պայմանավորվել են կազմակերպել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների միջև համագործակցության հուշագիր կնքելու գործընթացը:

Հանդիպման ընթացքում Գրիգոր Ներսիսյանը դեսպանին ծանոթացրել է Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության առկա վիճակին, ներկայացրել Գործակալության՝ որպես անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի, կառուցվածքը, լիազորություններն ու կատարած աշխատանքները:

Գրիգոր Ներսիսյանն ընդգծել է, որ Գործակալությունն ակտիվորեն համագործակցում է մի շարք տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների հետ` ներկայացնելով վերջիններիս հետ իրականացված և ընթացիկ փուլում գտնվող ծրագրերը:

Անդրիաս Պուլոկասը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ընդգծել երկու երկրների նմանությունները՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում արձանագրած ձեռքբերումներով պայմանավորված: Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ