News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությանը, չնայած կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ունեցած հսկայական առաջընթացին, ցավոք, չի հաջողվել վերացնել կոռուպցիան, սակայն պետք է շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ, լինել համառ և լինել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում։ ՀՀ վարչապետն այս մասին ասել է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում կայացած «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ քայլեր է իրականացնում Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի առումով։

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է իր այն կարծիքը, որ Հայաստանը հսկայական առաջընթաց ունի կոռուպցիայի դեմ պայքարում։

«Ցավոք, չենք կարող ասել, որ մեզ հաջողվել է վերացնել կոռուպցիան Հայաստանից, բայց ի՞նչ անել։ Շարունակել լինել համառ և լինել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում, և այդ պատճառով Եվրամիության հետ համագործակցությունը մեզ համար չափազանց կարևոր է, քանի որ Եվրամիությունը հիմա մեր հիմնական գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում»,- ասել է վարչապետը՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները նույնպես կբարձրացնեն Հայաստանին աջակցության մակարդակը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում, քանի որ ժողովրդավարությունը Հայաստանի համար ռազմավարություն է։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ, Հայաստանը 2019 թվականին ռազմավարական երկխոսություն է սկսել Միացյալ Նահանգների հետ, և այժմ արդեն ակնհայտ է ՀՀ-ի համագործակցության ընդլայնումը Եվրամիության հետ։

«Ես նշեցի, որ մենք ունեցել ենք եռակողմ հանդիպում Միացյալ Նահանգների, Եվրամիության և Հայաստանի միջև, և, ի դեպ, դա աննախադեպ ձևաչափ էր, և մենք ընդունեցինք հսկայական օրակարգ ինստիտուցիոնալ բարեփոխումների, տնտեսական բարեփոխումների համար»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ շատ կարևոր է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից շատ ավելի մեծ աջակցությունը՝  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հումանիտար կարիքները հասցեագրելու համար, քանի որ դա շատ զգայուն և զգացմունքային հարց է հայերի համար և ակնհայտորեն հումանիտար խնդիր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ