News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան կշարունակի հավանություն տալ Իսրայել զենքի արտահանմանը, հայտարարել է երկրի փոխվարչապետ Օլիվեր Դաուդենը։ Նա նշել է, որ իսրայելական լայնամասշտաբ գործողությունը Ռաֆահում ինքնին չի հանգեցնի բրիտանական զենքի մատակարարումների ընդհատմանը։

«Սպառազինությունների արտահանման վերահսկմանն առնչվող մեր գնահատականն ամենախիստերից մեկն է աշխարհում... Ոչ մի գործողություն կարմիր գիծ չէ»,- Էր Ռիադում Մեծ Բրիտանիայի և Սաուդյան Արաբիայի միջև առևտրային համաժողովի շրջանակում հայտարարել է Դաուդենը: Նա հավելել է, որ Իսրայել զենքի արտահանումը, որի մասին օրեր առաջ հայտարարել էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, կշարունակվի։

Դաուդենը նշել է, որ Ռաֆահի հետ կապված՝ շարունակում են համագործակցել իսրայելցիների հետ՝ օգնության մատակարարման և խաղաղ բնակչության շրջանում զոհերը նվազագույնի հասցնելու հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ