News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Անահիտ Մանասյանը մայիսի 20-ին Կրթության և վերապատրաստման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտի տնօրեն Մոնա Լառուսի հետ հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես` հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների կրթության իրավունքի ապահովմանը։ Այս մասին հայտնում է ՄԻՊ հանրային կապերի բաժինը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել ՄԻՊ մանդատը, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ներկայումս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։

53e8e59e_5f20_4237_84e0_378d712cfc34_1.thumb.jpg (116 KB)

Նշվում է նաև, որ Անահիտ Մանասյանն ընդգծել է կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքների կարևորությունը, որոնք միտված են մարդու իրավունքների պաշտպանության ամուր և արդյունավետ համակարգ ձևավորելուն։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ