News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ի նախագահ Մուհամմադ իբն Զայիդ Ալ Նահաիանն Իրանի նախագահի մահվան կապակցությամբ հայտնել է, որ իր երկիրն աջակցում է Իրանին այս դժվարին շրջանում, հայտնել է BBC-ն։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Ռաիսիին անվանել է արտասովոր առաջնորդ և անվերապահ բարեկամ։

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԵՄ անունից անկեղծ ցավակցություն է հայտնել։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ասել է, որ խորապես վշտացած և ցնցված է միջադեպից: «Հնդկաստանը կանգնած է Իրանի կողքին այս վշտի պահին»,- գրել է Մոդին։

Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանին խոր տխրություն և վիշտ է հայտնել՝ ասելով, որ Իրաքը համերաշխ է եղբայրական Իրանի ժողովրդի հետ։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ազգային սգո օր է հայտարարել՝ Ռաիսիին և Աբդոլլահյանին անվանելով Պակիստանի լավ ընկերներ։

Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաստիացրել է «այս դժվարին և ողբերգական օրերին» Իրանին աջակցելու պատրաստակամությունը:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հեռագիր է հղել Իրանի ղեկավարությանը՝ Չինաստանի կառավարության և ժողովրդի անունից խորին ցավակցություններով։

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը նշել է Ռաիսիի ձեռքբերումները Սիրիայի և Իրանի միջև բարգավաճ ռազմավարական հարաբերություններ պահպանելու գործում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Ռաիսիին նշանավոր քաղաքական գործիչ է անվանել՝ ավիավթարի հետևանքով նրա մահը մեծ ողբերգություն կոչելով։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին Թեհրանին վստահեցրել է համերաշխություն՝ կապված «ծանր կորստի» հետ։

Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին ասել է, որ իր անկեղծ ցավակցությունն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ