News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանը Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ կուսակցության անդամների հետ հանդիպումից հետո այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ ՀԱԿ-ն աջակցո՞ւմ է այս շարժմանը, թե՞ ոչ: «Իրենք արդեն այս կամ այն կերպով շարժման հետ են, մեջ են, հիմա զուտ, այսպես կոչված, ֆորմալացնելու, պաշտոնականացնելու հարց կա։ Իրենք առաջարկություններ, մտահոգություններ, գաղափարների առաջարկներ ունեն, մենք կքննարկենք․․․ այն գաղափարները, որոնք իրենք հրապարակային հայտնել են, մենք էլ ունեցել ենք առաջարկներ, գաղափարներ, հիմա իրենք խորհրդով էլ կքննեն»,- ասել էր սրբազանը:

Մեր տեղեկություններով՝ հանդիպմանը մասնակցած ՀԱԿ-ականները, այդ թվում՝ փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ասել են, որ ողջունում են շարժումը, բայց իրենց համար պետք է հստակ լինի, թե ով է Նիկոլին փոխարինողը, եւ պետության  զարգացումը, անվտանգությունը որ համակարգերի հետ է նա պատկերացնում։ Անգամ եթե հոգեւորականն է դառնալու պետության ղեկավար, ապա պետք է հստակ նախանշի, թե ինչ ծրագիր ունի` դեմոկրատ է, լիբերալ, պահպանողական: Նաեւ՝ Խաղաղության պայմանագրին ինչ այլընտրանք է առաջարկում։

Սրբազանն ի պատասխան ասել է, որ այդ հարցերի պատասխաններն էլ շուտով կհնչեցնի՝ թերեւս ակնարկելով կիրակի օրվա ամփոփիչ հանրահավաքը: Եվ ՀԱԿ-ի անդամները որոշել են միանշանակ դիրքորոշում չհայտնել սրբազանի թեկնածության վերաբերյալ եւ ակնարկել են, որ դա կանեն միայն այդ հստակեցումներից հետո։ Սրբազանի հետ հանդիպմանը մասնակցած ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը երեկ չմեկնաբանեց մեր տեղեկությունները, ասաց միայն, որ շարժումը, բնականաբար, իրենց համար ընդունելի է․ «Կուզեմ Նիկոլը հեռանա, իր քթին հարված լինի, որ այս պարտությունները հաղթանակ չներկայացնի, բայց կան մի շարք հարցեր, ուստի մենք ասել ենք, որ կհետեւենք զարգացումներին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին. Հովհաննիսյան
Այն օրենքի ուժով կգումարվի, բայց քվորման բացակայության պատճառով չի կայանա...
Բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանները դրսևորում են առանձնակի թիրախավորում. Թաթոյան-Ստեփանյան
Վերոնշյալ համայնքապետերի դեմ հետապնդումները սկսվեցին և նրանք զրկվեցին ազատությունից Հայաստանում իրենց քաղաքացիական, այդ թվում՝ հավաքների...
Երբ ընդդիմությունը դառնում է ոչինչ, ուրեմը սեղմված է վատթարագույն զարգացումների ժամացույցի կոճակը. Ստեփան Դանիելյան
Երկրները կայուն են այն ժամանակ, երբ կա քաղաքական համակարգ' կառավարող և ընդդիմադիր, որոնք...
Այսօր կմեկնարկի Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը
Դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը»,-դատարանի շենքից դուրս գալիս հայտարարել էր Վահագնը...
«Փաստ». Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին
Ի մասնավորի, նա նշել է, թե «2018 թվականին տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն»...
«Հրապարակ». Օրենքի տառը չի պահպանվել
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ