News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է տեղեկությունները, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում չի շփվում ՔՊ-ականների հետ: «Չկա տենց բան, ես կասեի շատ ավելի շատ է շփվում, քան երբեւէ: Մշտական են այդ շփումները: Ես այսօր Փաշինյանի հետ հեռախոսով եմ խոսել, կիրակի օրն էլ հանդիպել եմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, որ տասնյակ հազարավոր մարդիկ էին փողոց դուրս եկել Բագրատ Սրբազանի գլխավորությամբ եւ պահանջում են իշխանությունների հրաժարականը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Անհնար է, որ որեւէ երկրում որեւէ իշխանություն, այդ թվում նաեւ մենք 100 տոկոսանոց աջակցություն եւ 100 տոկոսանոց ընկալում ունենա: Մենք դրանից ենթադրություն ենք անում, որ մեր աշխատանքը էլ ավելի պետք է ուժեղացնենք եւ մարդկանց հասցնենք այն ամենը, ինչը կատարվում է եւ ինչ ենք մենք կարծում: Այստեղ կարծիքների բախում է, ես որեւէ աննորմալ, արտառոց բան չեմ տեսնում: Բոլոր երկրներում պետք է լինեն ընդդիմություններ, ընդդիմությունը պետք է իր օրակարգն ունենա, առաջարկի այն հանրությանը, հանրության մի մասը պետք է սատարի իրենց: ԱԺ-ի դահլիճում չի կարող 100 հոգին էլ լինեն ՔՊ-ից: Կան այլ խմբակցություններ, որոնք ունեն իրենց սատարողները: Դա է տեղի ունենում, որը նորմալ ժողովրդավարական պրոցես է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ