News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ջոն Տրավոլտայի մասնակցությամբ դասական Saturday Night Fever ֆիլմում ցուցադրված դիսկո պարահրապարակը հաջորդ ամիս աճուրդում կվաճառվի 300 հազար դոլարով։

Ըստ CNN-ի՝ Թրթռացող գունագեղ լույսերով ողողված պարահրապարակը կատարյալ ֆոն էր Ջոն Տրավոլտայի կերտած կերպարի՝ Թոնի Մաներոյի համար, որը սպիտակ վերնաշապիկով հիմա արդեն կուլտային դարձած առույգ պարային շարժումներ էր անում:

Այժմ, մոտ 50 տարի անց, 7 x 5 մետր չափեր և 288 գունավոր լամպեր ունեցող պարահրապարակը Julien's Auctions աճուրդի Հոլիվուդյան լեգենդների վաճառքի գլխավոր լոտը կլինի հունիսի 12-15-ը Լոս Անջելեսում և առցանց ձևաչափով:

Պարահրապարակը ստեղծվել է հատուկ ֆիլմի համար և կառուցվել 2001 թվականին Նյու Յորքի Բրուքլինի Odyssey դիսկոտեկում, որտեղ նկարահանվել և շարունակում են նկարահանվել շատ տեսարաններ:

Նկարահանումների ավարտից հետո ակումբում մնացած պարահրապարակը փակումից առաջ  ակումբի աշխատակիցը գնեց: Աճուրդի մյուս լոտերի թվում է Ինդիանա Ջոնսի առաջին ՝ «Կորած տապանը որոնելիս» ֆիլմում օգտագործված պարագաներից մեկը:

Ցուցադրված է նաև Ջեֆ Բրիջիսի բոուլինգի կոստյումը, որը նա հագնում է «Մեծն Լեբովսկի» ֆիլմի վերջին երեք տեսարաններում։ Այս լոտը կարող է վաճառվել 200 հազար դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ