News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Մայիսի 23-ից հունիսի 20-ը Գալշոյան փողոցի առանձին հատվածներ գիշերային ժամերին փակ են լինելու։ Այս մասին NEWS.am-ին  հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցի առանձին հատվածներ մայիսի 23-ից հունիսի 20-ը, ժամը 21:00-07:00-ն փակ են լինելու: Գործընթացի արդյունավետության ապահովման համար վարորդներին հորդորում ենք տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել Գալշոյան փողոցի երթևեկելի մասում:

Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ներողամտություն»,- հայտնում են քաղաքապետարանից:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ