News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացրեց, որ Կիրանցում նոր ճանապարհի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերումը իրականացնել հրատապ, մեկ անձից գնման ձեւով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել կառուցելու ավտոմոբիլային նոր ճանապարհ, որի կառուցման աշխատանքների գնման անհետաձգելի պահանջը ծագել է արտակարգ և չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով, և այդ իրավիճակից ելնելով գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, հետևաբար հրատապության հիմքով պայմանավորված,նախատեսվում է այդ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերումը իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` մեկ անձից գնման ձևով:

Այդ նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 9 մլն 613 հազար դրամ, որից՝    8,82 մլն դրամը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման համար, իսկ 793,8 հազար դրամը՝ փորձաքննության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մ-6-Աթան ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են (վիդեո)
Այս պահի դրությամբ կատարվում են հողային աշխատանքներ‚ որոնք մոտ...
Իտալացի գործընկերներն այսօր կհետևեն Թալին-Լանջիկ‚ Լանջիկ-Գյումրի ճանապարհների շինաշխատանքներին
Հանդիպման ընթացքում տեխհսկողություն իրականացնող թիմի ներկայացուցիչը մանրամասն տեղեկացրեց Տրանշ-3-ի առաջին և երկրորդ լոտերում ներկա վիճակը...
Եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի, Հայաստանում կկառուցենք վճարովի ճանապարհներ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետը կարծում է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումից հետո դրա ծանրաբեռնվածությունը կպահանջի դուրս բերել տեղական երթևեկությունը...
Սևանա լճի շուրջ մենք ունենում ենք շատ լավ վիճակում գտնվող ճանապարհ. Նիկոլ Փաշինյան
2 մլրդ 830 մլն դրամ կհատկացվի ընդհանուր 22 կմ միջպետական և տեղական ճանապարհների շինարարության համար...
Շուրջ 5 ժամ փակ մնալուց հետո Լարսի անցակետը բացվել է. ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը մանրամասներ է հայտնել
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ Վրաստանի տարածքում...
Ձնահոսքի իջնելու պատճառով Վերին Լարսի ճանապարհը երկու ուղղություններով փակ է
Կարծում եմ՝ ճանապարհը մինչև երեկո կբացվի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ