News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Հունաստանի հետ Թուրքիայի երկարաժամկետ վերաբերմունքն անվանել է էկզիստենցիալ սպառնալիք՝ չորեքշաբթի իր ելույթի ժամանակ խորհրդարանում, որը վավերացրել է իր նախարարության պաշտպանական նորարարությունների օրինագիծը, հաղորդում է Ekathimerini-ն։

«Երբ դու ունես հարևան երկիր, որը վիճարկում է ինքնիշխան կարգավիճակը, ոչ միայն ինքնիշխան իրավունքները, և փոքրամասնությունների սահմանման վերաբերյալ միջազգային պայմանագրերը, սա ակնհայտորեն էկզիստենցիալ սպառնալիք է: Վտանգի տակ են նաև մեր երկրի իրավական և աշխարհագրական սահմանները»,- ընդգծեց նա։

«Մենք պետք է պատրաստ լինենք դրան, թեև մենք միանշանակ ողջունում ենք այն ցածր տոնայնությունը և ավելի լավ կլիման, որ վերջերս ունենք հարևան Թուրքիայի հետ», - ավելացրեց Դենդիասը:

Պաշտպանության նախարարը պնդում է, որ աշխարհաքաղաքական իրավիճակն էական պատճառ է, որը թելադրում է Հունաստանի զինված ուժերի համապարփակ բարեփոխման անհրաժեշտությունը, այսպես կոչված «Օրակարգ 2030», որը ներառում է զենքի խոշոր գնումներ և նորարարություն հունական նորարարության Զարգացման կենտրոնի (ELKAK) ստեղծման միջոցով։

«Առաջիկա օրերին Constellation ֆրեգատները՝ հաջորդ սերնդի ռազմածովային լուծումը, կներկայացվեն Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովին», - ասաց նա:  Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ «F-35 ծրագիրը կգա նաև ռազմաօդային ուժերի վերակազմավորման շրջանակներում»։

Քննարկումներ են սպասվում նաեւ Type 214 (Papanikolis) սուզանավերի արդիականացման, ինչպես նաեւ արժե արդյոք կառուցել այս տեխնոլոգիայի եւս երկու սուզանավ։

Վերջերս Հունաստանի և Թուրքիայի պատվիրակությունները հանդիպեցին Աթենքում՝ երկու հարևան երկրների միջև լարված հարաբերությունները բարելավելու երկարատև ջանքերի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ