News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վարշավան դիտարկում է  իր ՀՕՊ համակարգերի օգտագործման հնարավորությունը Ուկրաինայի սահմանամերձ շրջաններում ռուսական հթրիռները խփելու համար, ասել է  Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Պավել Վրոնսկին։

«Այդ հարցը դիտարկվում է իրավաբանական եւ տեխնիկական տեսակետից, բայց ոչ մի որոշում այդ գործով չկա»,- ասել է նա «Укринформ»-ի հարցազրույցում՝ ավելացնելով, որ ուկրաինական կողմը դիմել է Լեհաստանին նման նախաձեռնությամբ։

Ըստ նրա՝ խոսքը Լեհաստանում ՀՕՊ համակարգերի օգտագործման մասին է, այլ ոչ թե դրանք Ուկրաինային հանձնելու։ Քննարկումն սկսվել է մարտի 24-ից հետո, երբ Ռուսաստանի հեռահար ավիացիայի արձակած հրթիռը անցել էր Լեհաստանի տարածքի վրայով։ Վրոնսկին ավելացրել է, որ Վարշավայում քննարկում են ՀՕՊ օգտագործման հնարավորությունը նման հրթիռների ոչնչացման համար եւ այդ քայլի իրավաբանական հետեւանքները։

Ապրիլի 20-ին բրազիլացի լրագրողների հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ երկրների ավիացիային առաջարկել էր խփել ռուսական հրթիռները։

«Եթե այդ ավիացիան բարձրանա մեր հարեւան երկրների տարածքում եւ խփի հրթիռները, որոնք թռչում են Ուկրաինա, բայց կարող են թռչել նաեւ այս տարածք, ինչպես արդեն գրանցվել են փաստեր Լեհաստանում եւ Ռումինիայում, ապա թող նրանք խփեն այդ հրթիռները, եւ ես միայն կծափահարեմ»,- ասել է Զելենսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առնվազն 10 հազար ռուսաստանցի զինվորական հրաժարվել է ծառայությունից. «Медиазона»
Ռուսաստանի Դաշնության դատարանները ստացել են զորամասի չարտոնված լքման 9059 դեպք...
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
Ուկրաինայում ռուսական МиГ-31К ինքնաթիռի թռիչքի պատճառով տագնապի ազդանշան է հայտարարվել
Հրթիռային վտանգ ամբողջ Ուկրաինայում...
Կրասնոդարի դատարանը հրաժարվել է քանդել տաճարը, որի վանահայրը դեմ է պատերազմին
Դատարանը պարզեց, որ շինարարությունն ինքնակամ չի եղել։ Ամբաստանյալի կողմը շինարարության թույլտվություն է տվել...
Պատերազմի սկզբից Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետևանքով 551 երեխա է զոհվել. Ուկրաինայի գլխավոր դատախազություն
Ավելի քան 1388-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել...
Լվովում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մասամբ ավերվել է գիտահետազոտական ​​ինստիտուտը
Վնասվել է Անասնաբուժական դեղերի և կերային հավելումների պետական ​​գիտահետազոտական ​​վերահսկողության ինստիտուտի շենքը...
Ամենաշատ