News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հանրային տրանսպորտի վարորդների հետ երկարատեւ բանակցություններում հաջողվել է հասնել նկատելի արդյունքի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մայիսի 23-ին հայտնել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

Նա նշել է, որ արդյունքն այն է, որ այսօր առավոտվանից բոլոր երթուղիները սպասարկվում են ինչպես հարկն է։ Պաշտոնյան ավելացրել է, որ երկու կողմերը քննարկումների արդյունքում եկել են փոխադարձ պայմանավորվածությունների։ «Ավելի մանրամասն ներկայացնել չեմ կարող։ Բայց գլխավորն այն է, որ կա նկատելի արդյունք։ Հուսով ենք, որ հետագայում նման երեւույթներ չեն լինի»,- նշել է Հարությունյանը։

Նա ընդգծել է, որ քնարկումների էությունը ոչ թե կոնկրետ աշխատակցին ազատելը կամ նրան վերադարձնելն է, այլ ներկա վիճակի կարգավորումը։ «Բանակցությունները վարվում էին այն բանի շուրջ, որ քաղաքացիները կանգառներում սպասում էին տրանսպորտի։ Բոլոր խոսակցությունները վարվել են այդ իրավիճակի շուրջ։ Մենք եղել ենք այնտեղ մինչեւ գիշերը 1-2-ը»,- ավելացրել է պաշտոնյան։

Վարչության պետը տեղեկացրել է, որ գլխավոր ինժեներ Անդրանիկ Մանուկյանի հարցով վերջնական որոշում դեռ չի կայացվել։ «Նա արձակուրդ կգնա, բայց ազատման հայտարարությունը չի զրոյացվի»,- ասել է Հարությունյանը։

Հիշեցնենք, որ «Երեւանի ավտոբուսներ» ՓԲԸ վարորդները մայիսի 22-ին գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով պաշտոնում վերականգնել գլխավոր ինժեներ Անդրանիկ Մանուկյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ