News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայ Առաքելական եկեղեցու հաշվեկռշում կան հողեր, որոնք չեն օգտագործվում եւ կարող են օգտակար լինել պետությանը։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցներում, մայիսի 23-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ եկեղեցին պետք է համագործակցի պետության հետ եւ օգնի ֆինանսական միջոցները դուրս բերել ստվերից։ «Քրիստոնեությունը քարոզում է չգողանալ եւ չմասնակցել կոռուպցիային։ Մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվի եկեղեցին։ Նա պետք է խուսափի վիճակներից, որոնցում հնարավոր են կոռուպցիայի դրսեւորումներ»,- ասել է Հովհաննիսյանը։

Նա ընդգծել է, որ ՀԱԵ-ն հատուկ դեր է խաղում երկրում։ «Այնուամենայնիվ, հաշվի առնելով դեմոկրատական եւ հարկային փոփոխությունները, ինչպես նաեւ պետական ինստիտուտների զարգացումը, բոլոր ֆինանսական միջոցները Հայաստանում պետք է դուրս գան ստվերից»,- ամփոփել է նա։

Նշենք, որ իշխանական ճամբարը սկսել է հնչեցնել նման հայտարարություններ միայն այն բանից հետո, երբ Տավուշի թեմի առաջնորդը սկսեց գլխավորել «Հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով եկեղեցականներին, ընդգծեց, որ Եկեղեցու առաքելություն...
Ամենաշատ