News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երկրի կոնկրետ մակերեսի նշումը նշանակում է կամավոր սահմանափակում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցներում, մայիսի 23-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միասին ունեին 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Լեռնային Ղարաբաղի մակերեսը կազմում էր մոտ 12 հազար քառակուսի կիլոմետր։ «Եվ այս իշխանությունը հանձնեց Արցախը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ հիմա հայտարարում էր, որ երկրի մակերեսը 29,8 հազար քառակուսի կիլոմետր է, եւ որ իրենք ճանաչում են Հայաստանի տարածքը միլիմետրերով։  Պարզվում է, որ ոչ թե 29,8 է, այլ 29,743։ Ընդ որում՝ փաստացի այսօրվա դրությամբ մեր վերահսկողության տակ է մնացել ընդամենը 29,5 հազար քառակուսի կիլոմետր»,- ասել է Օհանյանը։

Պատգամավորը համոզված է, որ մակերեսը նշելը պետք է երկկողմանի լինի։ Այսինքն՝ Ադրբեջանը նույնպես պետք է հնչեցնի իր մակերեսի չափը։ «Այսօրվա դրությամբ Ադրբեջանը հավակնում է 114 հազար քառակուսի կիլոմետրի։ Հենց այդ պատճառով Բաքուն չի նշում որեւէ կոնկրետ տարածք։ Չէ՞ որ վերոնշյալ տարածքների մոտ 14 000 քառակուսի կիլոմետրն այսօրվա դրությամբ պատկանում է Հայաստանին»,- պարզաբանել է խմբակցության ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահի դրությամբ Ոսկեպարի ուղղությամբ այն ցանկապատը, փշալարերը, որի նկարները տարածվում են, չկան. Բագրատ Սրբազան
Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից: Ես ամսի 21-ին…
Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումները լուրջ մտահոգություն են առաջացնում. Հաջիև
Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին...
Կիրանցեցիները կորցրել են իրենց հողերը մշակելու հնարավորությունը. բնակիչ
Կիրանցի բնակիչները կորցրել են Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու հնարավորությունը. անհանգստացած են՝ ինչպե՞ս են հավաքելու այդտեղ ցանված ցորենը...
Բաքուն հիմնավորում է վերլուծությունները, որ ամեն ինչ կանի COP29-ից հետո նոր ագրեսիայի համար. ԱԳՆ
Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք…
Սահմանազատումը չգիտեմ, բայց ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղի ավագանու անդամ
Համայնքապետարանից տեղյակ չեն պահել, որ մարդ է գալիս կառավարությունից…
«Միասին» շարժումը  պահանջում է սահմանազատումը չդարձնել սահմանահանձնում
Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգում առաջնային և հրատապ խնդիր է դարձել Ադրբեջանի հետ սահմանագծում և սահմանազատում անցկացնելու իրավա-քաղաքական հիմքի ճշգրտումը...  
Ամենաշատ