News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ես հոգեւորը ստացել եմ Միջին Արեւելքում, իսկ ժողովրդավարությունը՝ Եվրոպայում, եւ ուզում էի, որ այս երկու բանը լինի նաեւ Հայաստանում, որը պակասում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ հայրենադարձների հանդիպման ժամանակ ասաց սփյուռքահայերից մեկը, ով 19 տարի ատռաջ է տեղափոխվել Հայաստան:

«Բայց մենք ժողովրդավարություն Հայաստանում չտեսանք, հոգեւորն էլ թույլ է: Ես երազում եմ, որ հաջորդ փուլում Հայաստանը լինի թե ժողովրդավար, թե հոգեւոր: Ժողովրդավարության մեջ կա ղեկավարների չչարաշահելու իրենց աթոռները, որը տեսանք 33 տարի: Փողամոլությունը կա, որը հսկում է ժողովրդավարությունը: Եվրոպայում եթե մի ղեկավար չգրանցված գույք ունի ու դա բացահայտվունմ է, ինքը հրաժարվում է ընդհանուր քաղաքական կյանքից: Իսկ մենք ղեկավարներ ունենք, որ ցուցակներով մեղքեր ունեն, բայց ոչ ոք չի հրաժարվում:

Նույնիսկ հասել ենք այն փուլին, որ եթե սահման ենք գծում, կարիք չկա հանրաքվեի: Ու ես զարմանում եմ, որ շատ արեւմտյան երկրներ ողջունում են այդ սահմանազատումը: Ֆրանսիայում անում են հանրաքվեներ, իսկ մեզ մոտ մի ղեկավարը մյուսի հետ համաձայնելով պետք է գյուղերը հանձնի:

Մենք մի խնդիր ունենք, որ եթե մեր տան մեջ ունենք ամեն ինչ ու մի հատ էլ դրոշ, դա է մեր պետությունը: Այսինքն եթե Կիրանցում մի բան է լինում, ես հազարավոր հայեր գիտեմ, որ անտարբեր են այդ հարցում»,-ասաց նա:

Տղամարդը հույս հայտնեց, որ Բագրատ Սրբազանի եւ նոր ընտրությունների միջոցով կունենանք մեր երազած երկիրը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատմական փաստերը կեղծելու Բաքվի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում. ԿԳՄՍՆ-ն հերքում է տարածված լուրերը
Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...
Այս պահի դրությամբ Ոսկեպարի ուղղությամբ այն ցանկապատը, փշալարերը, որի նկարները տարածվում են, չկան. Բագրատ Սրբազան
Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից: Ես ամսի 21-ին…
Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումները լուրջ մտահոգություն են առաջացնում. Հաջիև
Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին...
Կիրանցեցիները կորցրել են իրենց հողերը մշակելու հնարավորությունը. բնակիչ
Կիրանցի բնակիչները կորցրել են Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու հնարավորությունը. անհանգստացած են՝ ինչպե՞ս են հավաքելու այդտեղ ցանված ցորենը...
Բաքուն հիմնավորում է վերլուծությունները, որ ամեն ինչ կանի COP29-ից հետո նոր ագրեսիայի համար. ԱԳՆ
Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք…
Սահմանազատումը չգիտեմ, բայց ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղի ավագանու անդամ
Համայնքապետարանից տեղյակ չեն պահել, որ մարդ է գալիս կառավարությունից…
Ամենաշատ