News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ամենակարեւոր բանը, որ պետք է անեինք, հայրենադարձությունը պետության զարգացման եւ հզորացման ռազմավարություն դարձնելն էր, որը չարեցինք: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ հայրենադարձների հանդիպման ժամանակ ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո):

«Ես վստահ եմ, որ մենք կհասնենք դրան, որովհետեւ արտագաղթի խնդիրը լուծելու ամենակարեւոր երեւույթը ներգաղթն է, հայրենադարձությունն է: Մենք շատ մեծ ներուժ ունենք եւ Հայաստանում, եւ ՀՀ-ից դուրս: Մենք պարտավոր ենք միասնական ի մի բերենք եւ կերտենք ազգային պետությունը, որը կենսունակ է, ունակ է ինքնապաշտպանության եւ մրցակից աշխարհի բոլոր երկրներին:

Ես կուզենամ, որ շատ-շատ հայեր՝ գիտակցելով, որ պետք է «մենք»-ի մշակույթը շատ ավելի ընդհանրացնենք: Դա պետք է համատարած լինի, յուրաքանչյուրս պետք է ապրի ազգի ու պետության համար, ոչ թե միայն իր համար»,- ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ