News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Դպրոցում ինֆորմատիկա առարկան, որ անցնում են 6-12 դասարաններում, այդ ամբողջ ինֆորմացիան հնացած է, մեր երեխաները սովորում են մի բան, որն իրենց պետք չի. սա խնդիր է առաջացնում, զարգացման վրա ազդեցություն է ունենում: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ ՏՏ ոլորտի մասնագետների հնդիպման ժամանակ նշեց ՏՏ ընկերություններից մեկի հիմնադիր տնօրեն Արսեն Լևոնյանը:

«Համացանցը մարդու կյանքում շատ մեծ ազդեցություն ունի: Այստեղ մենք ունենք կիբերանվտանգության հարձակումների խնդիր, վերջին շրջանում Հայաստանում տարբեր սոցիալական հարթակներից օգտվողները անընդհատ ունենում են խնդիրներ, քարտերից գումարներն են գողանում:  ՀՀ ղեկավարության կողմից չկա համապատասխան իրազեկում, շատ թույլ է»,-ասաց նա:

Լեւանյանը դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Հարց եմ ուզում տալ մեր երկրի վարչապետին եւ բոլորին,  ուզում եմ հասկանալ՝ որտե՞ղ է այն վերջակետը զիջումների մասով  եւ որտեղ ենք մենք դա տեսնելու: Արդյոք կա՞ հակառակորդի կողմից եւ մեր իշխանությունների կողմից դրված այդ վերջակետը: մարդիկ կան, որ մինչեւ հրապարակի ժամի կո՞ղքն են տեսնում»:

Ի պատասխան Բագրատ Սրբազանն ասաց. «Այսօր կիբերանվտանգությունը հավասար է ֆիզիկական, զինվորական անվտանգության խնդրին: Միգուցե նաեւ ավելի առաջնայնություն ունի, քան մարտի դաշտում անվտանգության խնդիրների համար կատարված գործողությունները: Քայքայումը սկսվում է հենց այդ հարձակումից: Դա ես նմանեցնել եմ օդանավային հարձակմանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե որտե՞ղ է վերջակետը: Այս հարցը մենք էլ ենք տալիս: երբ մեր տարածքները զիջվել են, մարդը հետեւյալ բանաձեւումն է տվել, ասել է՝ մենք 2,5 գյուղ տվեցինք, փոխարենը ստացանք ռիսկերի նվազեցում: Ոչ թե վերացում, այլ նվազեցում:

Մենք բացարձակ ոչինչ չգիտենք, չգիտենք՝ իրենք ինչ են խոսում, մանավանդ երաշխավորներ չկան: Թշնամին էլ ասում է՝ ինչ ասենք, այդպես էլ պետք է լինի: Սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ դադար, ոչ, Stop, ղետ, կանգնեք: Ձեր հարցը վավերական է, մենք չունենք այդ պատասխանը: Այս շարժումը նաեւ դրա համար է, որ այդ պատասխանը ստանանք, թե որտեղ է վերջակետը դրվելու: Որեւէ կետ գոյություն չունի, թե որտեղ ենք կանգնելու: Կա թշնամու թելադրանք եւ քո կատարում: Հաջորդը անկլավների հարցն է բարձրանալու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ