News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

«Օրերս «Ապավեն տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման ընթացքում մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն-բաժնի հատուկ վարժեցված շունը ԱՄՆ-ից «Տրանս շիփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ:

Նույն օրը, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցենրն,  արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության ու  ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ, «Ապավեն տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել այդ միջազգային սուրհանդակային առաքանին: Արդյունքում՝ ծանրոցում առկա գրենական պիտույքներից և հագուստից բացի, հայտնաբերվել է նաև ջրաներկի տուփ, որի մեջ տեղադրված 8 սրվակից հայտնաբերվել է 604 գրամ ընդհանուր քաշով հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցի դեղնավուն և շագանակագույն զանգվածներ։

Հիշյալ մաքսանենգության դեպքով ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում՝ թմրամիջոցների փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված սուրհանդակային առաքանին ստանալուց հետո, ձերբակալվել և մաքսանենգության դեմ պայքարի վարչություն  է տեղափոխվել ՀՀ  2 քաղաքացի: Նրանք  ենթարկվել են ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում  վերջիններս ձերբակալվել են:

Յ.Գ-ի և Ս.Խ.-ի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերված առարկաները նյութերի հետ միասին տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:

Պարզվել են նշված առաքանին Հայաստան ուղարկող անձի տվյալները: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»,- ասվում է  հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 20-ամյա կնոջ դանակահարությամբ. երիտասարդը ձերբակալվել է
Հունիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները...
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու վարույթով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ...
Լոռիում «Volkswagen»-ը բախումից հետո մի քանի պտույտ շրջվել. մայրն ու երեխան հոսպիտալացվել են. մյուս երեխան մահացել է
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը…
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի,  Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ
Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ