News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Արցախցի Սարգսյանների՝ առանց ծնողական խնամքի մնացած հինգ երեխաների  ընտանիքում ուրախալի իրադարձություն է․ Մասիս քաղաքում նրանք արդեն իրենց սեփական բնակարանն ունեն։ Այն ձեռք է բերվել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի oժանդակությամբ։

Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղից բռնի տեղահանումը Սարգսյանների ընտանիքի համար կրկնակի ողբերգություն դարձավ։ Հայաստան տեղափոխվելու և փրկվելու համար բենզին որոնելու դուրս եկած Սաշային և Լիանային երեխաները վերջին անգամ ողջ տեսան սեպտեմբերի 25-ին` Ստեփանակերտի բենզինի պահեստի աղետալի պայթյունի օրը։ 12-ամյա Նարեն, 13-ամյա Նանարը, 16-ամյա Ալեքսը, 17-ամյա Էլենը և 21-ամյա Սվետլանան Հայաստան տեղափոխվելուց հետո տատիկի հետ բնակվում էին ժամանակավոր կացարանում։

Բնակարանի ձեռքբերման համար «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 25 մլն ՀՀ դրամ է տրամադրել Սարգսյանների ընտանիքին: Ընտանիքի սոցիալական հոգսը թոթափելու համար՝ ընկերությունն ընտանիքին գումարը տրամադրել է աղետալի պատահարից հաշված օրեր անց՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին։

««Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը մեծ պատրաստակամությամբ ու սիրով է աջակցել Սարգսյանների ընտանիքին այս բնակարանի ձեռքբերման հարցում։ Մենք մեծապես կարևորում ենք հանրային միասնությունն ու հոգատարությունը մեր հայրենակիցների, մեր երեխաների համար լուսավոր ու ապահով ապագա կառուցելու գործում և շարունակաբար մեր աջակցությունն ենք բերում այդ գործընթացին։ Սա բխում է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի սոցիալական պատասխանատվության ռազմավարական նպատակադրումից, ինչը մեր բիզնես գործունեության առանցքային բաղադրիչներից է։  Ուրախ ենք ներդրում ունենալ մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման և նրանց համար բարեկեցիկ կենսապայմանների ապահովման գործում», - նշել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Վահագն Բադալյանը։

Սեփական բնակարան ունենալը փոխեց Հայաստանից տեղափոխվելու ընտանիքի որոշումը: Երեխաները կշարունակեն ապրել հայրենիքում, կրթություն ստանալ և ամուր լինել՝ անկախ վրա հասած մեծ ողբերգությանը:  17-ամյա Էլենը համեստորեն պատմում է իր երազանքների մասին։ Այս տարի պատրաստվում է ընդունվել Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան. «Հայաստանում եմ լինելու ես: Կշարունակեմ կրթությունս, մագիստրատուրա միչև, կշարունակեմ Հայաստանում ապրել»:

16-ամյա Ալեքսը սովորում էր Ստեփանակերտի երաժշտական դպրոցում, Հայաստան տեղափոխվելուց հետո էլ շարունակում է երազել երգչի կարիերայի մասին. նպատակ ունի կրթությունը շարունակել Կոնսերվատորիայում։

Բադալյան ընտանիքը շարունակելու է ներդրում ունենալ հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման և նրանց համար բարեկեցիկ կենսապայմանների ապահովման գործում։

2.JPG (183 KB)

3.JPG (156 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ ECRI հաշվետվությունը. Ավելի քան 100 000 հայեր հեռացել են իրենց տներից Ադրբեջանի ռազմական գորոծղության հետեւանքով
Համարժեք արձագանք տեղահանված անձանց...
Լույս է տեսել «Վանդալիզմի պետական քաղաքականությունն Ադրբեջանում» գիրքը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի..
Եվս 500 արցախցիներ կարող են օգտվել կարճ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի...
Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո. Վահե Ղազարյան
Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության…
ԵՄ-ն 15 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ փախստականների խնդիրները լուծելու համար
15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում...
Բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային...
Ամենաշատ