News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Եմենի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է Կարմիր, Արաբական և Միջերկրական ծովերում 3 նավի դեմ 3 աննախադեպ գործողության անցկացման մասին։

Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Ուհայի Սարիան մայիսի 24-ին հայտնել է, որ առաջին գործողության ընթացքում Արաբական ծովում հրթիռային հարձակման է ենթարկվել իսրայելական «​​MSC ALEXANDRA»  նավը։ Նա հավելել է, որ երկրորդ գործողության ժամանակ ռազմածովային, անօդաչու թռչող սարքերը և հրթիռային ուժերը հարձակվել են հունական ընկերությանը պատկանող «YANNIS» նավի վրա, երբ այն նավարկում էր Կարմիր ծովով։

Եմենի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ երրորդ գործողության ընթացքում հրթիռային ուժերը Միջերկրական ծովում մի քանի հրթիռներով հարձակվել են իսրայելական «ESSEX» նավի վրա։ Գեներալը միաժամանակ զգուշացրել է Իսրայելի հետ համագործակցող բոլոր ընկերություններին, որ իրենց նավերը, անկախ նպատակակետից, հայտարարված պատերազմական գոտում օրինական թիրախ կդառնան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ