News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Անտարկտիդայի Թուեյթս սառցադաշտը հայտնի է նաեւ որպես «Ահեղ դատաստանի օրվա սառցադաշտ», որովհետեւ քայքայման դեպքում կարող է զգալիորեն բարձրացնել ծովի մակարդակը։ Նոր տվյալները վկայում են այն մասին, որ հենց դա էլ այժմ տեղի է ունենում։

Սառցադաշտը մակերեսի տակ, մեծ խորություններում ապակայունանում է, քանի որ օվկիանոսի ջուրը թափանցում է նրա հիմնական կառուցվածք։

Գիտնականներն այդ մասին իմացել են հզոր արբանյակային ռադարի տվյալների շնորհիվ, որոնք ցույց են տալիս, որ Թուեյտսը մնացել է տաք ծովային ջրի տակ, համաձայն այն հետազոտության, որի արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում։

Թուեյտսը աշխարհի ամենալայն սառցադաշտն է, երկարությունը կազմում է մոտ 80 մղոն, իսկ խորությունը հասնում է մոտ 2 600-3 900 ֆուտի։

Միայն Թուեյտսն արդեն նպաստում է համաշխարհային  օվկիանոսի մակարդակի բարձրացմանը չորս տոկոսով։ Եթե սառցադաշտը ինքնին քայքայվի, ապա ամերիկյան Ֆլորիդա նահանգի չափի սառցադաշտը համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրացնի մոտ 65 սանտիմետրով։ Սակայն այդ ընթացքում Թուեյտսի քայքայումը կարող է առաջ բերել հալչելու հետ կապված այլ երեւույթներ, ինչը կհանգեցնի մոտ 3 մետրով ծովի մակարդակի բարձրացման։

Սա առաջին հաշվետվությունը չէ, որում նշվում է, որ կլիմայի փոփոխությունը թուլացնում է Թուեյտսը հենց հիմքից։ 2021թ. հետազոտողներն Ամերիկյան երկրաֆիզիկական միության (AGU) ամենամյա ժողովում հայտնել էին, որ Թուեյտս սառցադաշտը սկսել է խախտվել, քանի որ օվկիանոսի ջուրը Ամունդսենի ծովում շարունակել է տաքանալ։ Այդ տաք ջուրը շարունակում է հալեցնել Թուեյտս սառցադաշտը, եւ կլիմայաբանները անհանգստություն են հայտնել այս առիթով 2021թ.։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ