News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Թագուհու հարսնաքույրի այս զգեստը կրել է Քեյթ Մոսը։

Երբ Լեդի Էլիզաբեթ Լոնգմանը հանդիպել է Մոսին ամսագրի համար արվող լուսանկարահանումներին, նա սուպերմոդելին թույլատրել է փորձել իր համար ամենաթանկագին իրերից մեկը՝ զգեստը, որը նա կրել էր հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի և Էդինբուրգի դուքսի հարսանիքին, գրում է The Telegraph-ը։

Այդ պահը հավերժացնող լուսանկարը, որը նախկինում չէր հրապարակվել, այժմ հանրությանն է ներկայացվել զգեստը վաճառելու նպատակով, որը Christie's-ում աճուրդի է հանվել 30,000-50,000 ֆունտ ստեռլինգով:

Լեդի Էլիզաբեթը ութ հարսնաքույրերից մեկն էր Վեսթմինսթերյան աբբայությունում 1947 թվականին տեղի ունեցած արարողության ժամանակ: Նա մահացել է 2016թ.-ին։

2012 թվականին նա հյուրընկալվել է Նորֆոլկի Հոութոն Հոլլում, որտեղ ապրում էր նրա թոռնուհին՝ Չոլմոնդելի մարքիզուհին։ Այնտեղ Մոսը մասնակցել է Love ամսագրի համար լուսանկարահանումներին։

Զգեստը կդառնա հուլիսի 2-ին Christie's աճուրդիThe Exceptional Sale ցուցահանդեսի գլխավոր ցուցանմուշը:

Զգեստը նախկինում գտնվում էր Բաթի նորաձևության թանգարանում 1980-ականներից մինչև 2000-ականների սկիզբը, այնուհետև այն վերադարձվել է ընտանիքին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ