News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը


Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է, որ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ինքնակամ ներկայացել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության բաժին։

«Մենք գտնվում ենք Արաբկիրի ոստիկանության շենքի դիմաց։ Առավոտյան ժամը 08:00-ին ոստիկանությունը կայացրել է Ստեփանակերտի քաղաքապետին ձերբակալելու որոշումը։ Ստեփանակերտի քաղաքապետը իրազեկումից անմիջապես հետո ինքնակամ ներկայացել է»,- նշել է նա։

Իր հերթին այնտեղ գտնվող Ստեփանակերտի քաղաքապետի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է, որ Դավիթ Սարգսյանն ինքնակամ է ոստիկանություն ներկայացել, քանի որ թաքցնելու ոչինչ չունի։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հիշեցրել է, որ Դավիթ Սարգսյանը Արցախի մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը։

Նշենք, որ նախօրեին խուզարկություն էր կատարվել Դավիթ Սարգսյանի տանը։ Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության համաձայն, նա մեղադրվում է խարդախության մեջ։ Նման մեղադրանքով երեկ ձերբակալվել էր Մարտակերտի 65-ամյա քաղաքապետը, իսկ Ասկերանի քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կարծիքով, Արցախի քաղաքապետերի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում, քանի որ նրանք մասնակցել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպմանը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ