News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Մայիսի 25-ի ցերեկը ռուսաստանյան բանակը կրկին գնդակոծել է Խարկովը։ Հարվածի տակ է ընկել «Էպիցենտր» շինարարական հիպերմարկետը, որտեղ հանգստյան օրերին բազմաթիվ մարդիկ էին ներկա։

Ինչպես հայտնել է Խարկովի շրջանային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Սինեգուբովը իր տելեգրամյան ալիքում, Խարկովի հիպերմարկետին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ 43 մարդ վիրավորվել է։ 200 փրկարար աշխատում է հիպերմարկետի հրետակոծության հետևանքները վերացնելու ուղղությամբ, հայտնել է Սինեգուբովը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ