News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Քաղաքացիների երթով Մատենադարանից շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ այսօր նախատեսված է հանրահավաք: Երթի ընթացքում ՀՅԴ  երիտասարդներից Սևակ Նազարյանը հայտարարեց. «Դուրս եկեք Սրբազան պայքարի։ Մենք կորցրեցինք Արցախը, կորցրել ենք Տավուշում մեր հայրենիքի ինքնապաշտպանություն ապահովող սահմանագիծը, բայց հստակ է, որ թշնամու նպատակը Հայաստանի ամբողջական ոչնչացումն է։ 

Յուրաքանչյոր հայ, ով ապրում է  իր տանը, վաղը կարող է թշնամու պահանջով դուրս շպրտվել իր տնից, ինչպես Տավուշում հայ մարդն իր սեփական օջախից զրկվեց, որովեհտև Ալիևն էր այդպես ցանկանում, որովհետև Հայաստանի իշխանությունը չունի սեփական դիմագից, ցանկություն չունի պահելու իր հայենիքը։

Դուրս եկեք պայքարի՝ հույսով որ կարող ենք փոխել իրավիճակը, կանգնեցնել թշնամուն, վերադարձնել մեր արժանապատությունը»: նրանք արդեն Հանրապետության հրպարակ են հասել:

Նշենք, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն ավելի վաղ ասել էր, որ իրենք օրակարգից շեղվելու առիթ և պատճառ չունեն:

«Բոլորիս համար չափազանց դժվար է տեսնել՝ ինչպես է բնական աղետից ավերվում մեր երկրի ամենաչքնաղ հատվածը: Հետևում և մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Լոռու ու Տավուշի մեր հայրենակիցներին: Գիշերվանից կապի մեջ ենք տեղական մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների ու մեր բնակիչների հետ», - ասել էր Բագրատ Սրբազանը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ այսօր նախատեսված հանրահավաքը կկայանա: Բագրատ Սրբազանի խոսքով՝ հանրահավաքը միտված է Հայաստանում ստի և կեղծիքի մերժման, ճշմարտության և արդարության հաստատման:

«Ժամը 16:00-ին բոլորիդ սպասում եմ Հանրապետության հրապարակում... Մենք օրակարգից շեղվելու առիթ և պատճառ, որպես այդպիսին, չունենք՝ հաշվի առնելով այն ծանր իրավիճակը մեր հոգիներում, մեր մտքում, մեր հյուսիսային սահմաններում պատահած աղետի հետևանքով», - հավելել է Սրբազանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ