News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Այնքան տապալել են ամեն ինչ, որ միանշանակ է, որ բանակցողը պետք է փոխվի։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Այստեղ 2 կարծիք իսկապես չկա։ Նոր մարդիկ կան, նոր օրակարգ։ Կան շատ խնդիրներ, որոնք պետք է կանգնեցնեն։

Պետք է իրոք կայուն և երկարատև խաղաղության հասնել։ Այս ճանապարհը իրոք չի կարող հարատև խաղաղություն բերել։  Տեղի ունեցող սահմանազատում չէ, պարտադրանքի տակ՝ հողերի զիջում է։ Սա պարտադրանքի տակ Հայաստանի սուվերեն տարածքից հողերի զիջում է»,- նշեց Վարդան Օսկանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ