News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, առաջիկա շաբաթներին կհանի Սաուդյան Արաբիային հարձակողական զենք վաճառելու եռամյա արգելքը։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Ինչպես հիշեցրել է թերթը, 2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դադարեցրել է զենքի վաճառքը Էր Ռիադին այն պատճառով, որ Սաուդյան Արաբիան Եմենում ամերիկյան հարձակողական զենք է կիրառել, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։ 2022 թվականին Վաշինգտոնը սկսեց վերանայել այս որոշումը այն բանից հետո, երբ Էր Ռիադն ու Սանան զինադադար կնքեցին։

Աղբյուրներից մեկը FT-ին հայտնել է, որ ԱՄՆ-ն արդեն հասկացրել է Սաուդյան Արաբիային, որ արգելքը շուտով կհանվի։ Սպիտակ տունը հրաժարվել է թերթին մեկնաբանություններ տալ:

Ապրիլի 29-ին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Էր Ռիադն ավարտել են պաշտպանության և անվտանգության երկկողմ համաձայնագրերի շուրջ աշխատանքների մեծ մասը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ