News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
Տեսնել լրահոսը

Իշխանափոխությունը Հայաստանում ամենից շատ Ռուսաստանին է պետք, որ մենք մնանք նրանց վասալները։ Այս մասին մայիսի 27-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանին դուր չի գալիս, որ Հայաստանն ինքնուրույն քաղաքականություն է վարում։ «Հիմա մենք չենք հարցնում` կարո՞ղ ենք որոշակի երկրների հետ հարաբերություններ զարգացնել, թե՞ ոչ։ Դա նրանց խոցում է: Մենք կա՛մ միշտ թույլտվություն ենք վերցրել, կա՛մ մեր փոխարեն խոսել են»,- նկատեց պատգամավորը։

Նա վստահեցրեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հրահրվել է Ռուսաստանի կողմից, և Հայաստանի իշխանությունները տեսնում են, թե ով է կանգնած դրա հետևում։ «Ասում են, որ Ռուսաստանից ավտոերթով Հայաստան են գնում։ Ինչի՞ համար։ Որպեսզի մեր պետությունը չլինի։ Այս շարժման թիկունքում կանգնած են նրանք, ովքեր վաճառել են մեր երկիրը և տվել Ռուսաստանին։ Մենք 30 տարի անկախ պետություն չենք եղել, քանի որ մեր արտաքին քաղաքականությունը միշտ ղեկավարել է Ռուսաստանը։ Մինչև 2020 թվականը մենք չէինք մտածում այլ երկրների հետ զենքի առևտրի մասին, և մեր ամբողջ հույսը Ռուսաստանի վրա էր։ Այսօր մենք արտաքին քաղաքականություն ենք վարում, և ոչ ոք չի կարող ասել, թե ում հետ ընկերություն անենք, թե ոչ»,- ընդգծեց Մելքոնյանը։

Իսկ Ադրբեջանի նախագահի հնչեցրած պահանջները, նրա գնահատմամբ, ուղղված են հանրային լսարանին։ «Եթե բոլորն Ալիևին ասեն՝ գնա գրողի ծոցը, նա դա այլևս չի ասի։ Պետք չէ անհանգստանալ, թե ինչ է ասում Ալիեւը կամ ինչ են ասում Ռուսաստանից։ Հիմա Ալիևն ասում է, որ ինքը ցանկացել է, և այս գյուղերը տվել են իրեն։ Իսկ մինչ այդ ի՞նչ էր ասում։ Նա ասում էր, որ կհարձակվի և կվերցնի այս գյուղերը»,- հավելեց պատգամավորը։

Միաժամանակ Մելքոնյանը խոստովանեց, որ 30 տարի Հայաստանը հաղթանակած երկիր է եղել, այդ պատճառով էլ այս գյուղերի հարցերը չեն առաջացել։

«Բայց հայկական կողմը չհասկացավ, թե ինչպես պետք է իրեն պահի հաղթանակած երկիրը։ Մենք մեզ ավելի վատ պահեցինք, քան պարտվող կողմը»,- եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի ավագանին նիստ է գումարել. 32 հարցից զեկուցվում է միայն 2-ը (ուղիղ)
Երեւանի քաղաքապետարանն իր պահուստային ֆոնդից 50 մլն դրամ է հատկացնում Լոռու մարզում հեղեղումներից տուժած Ալավերդի...
Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված 3 անտառապատ տարածք վաճառքի է հանվել. «Հետք»
Նման հայցեր ներկայացրել է նաև Հրազդան համայնքը, սակայն դատական գործընթացը համայնքը տապալել է...
«Իրավունք». ՔՊ-ի հավաքը խախանդ չի անցել. Փաշինյանն իրեն հատուկ «շուստիությամբ» սկսել է «մաքրել» նախարարին
Հետո էլ թիմին տեղեկացրել է, թե օգոստոսին կարեւոր անելիքներ ունեն, ու յուրաքանչյուրն իր հերթին պետք է...
«Հրապարակ». Արտահերթից առաջ եւ հետո՝ ռելաքս. Խորհրդարանը տուրբազա է հիշեցնում
Պատգամավոր էլ կա՝ երկրից երկիր է գնում. Վիլեն Գաբրիելյանը, օրինակ, հունիսի 23-ին Վիեննայում կմասնակցի...
«Հրապարակ». ՊՊԾ աշխատակիցները կմասնակցեն Փաշինյանի հեծանվային ներկայացմանը
Բանն այն է, որ Փաշինյանը մտադիր է երկար բեմադրել հեծանվային թատերական ներկայացումը, ուստի ՊՊԾ...
«Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորումը կանգնել է իրավապահ համակարգի կոկորդին
Գրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված եւ ամեն գնով ցանկանում է կալանքի տանել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ