News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատված հատվածներում Կիրանցի բնակիչները առավոտյան ադրբեջանական դրոշ են նկատել։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, NEWS.am-ին հայտնեց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։

«Իրանց սահմանապահները որտեղ կանգնած են, մեր դրոշի հակառակ կողմում բերել են իրենց դրոշը դրել»,- նշեց Կամո Շահինյանը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի բնակիչները այրում ու քանդում են իրենց անշարժ գույքը, որը սահմանազատման հետևանքով հայտնվելու էր Ադրբեջանի տիրապետության տակ: Կիրանցի բնակիչները նաև հրաժարվել էին իշխանության  կողմից առաջարկվող փոխհատուցումից:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ  Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Իսկ Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը մայիսի 24-ից իրականացվում է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից

Հիշեցնենք, որ մայիսի 19-ից մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը: Վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ ճանապարհը շահագործման կհանձնվի 2 ամսից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
Ադրբեջանում «աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները
Ավելի վաղ հայտարարվել էր նաև Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը նորոգելու մասին…
Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ
Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները…
«Սովորական ապակառուցողական հռետորաբանություն». ՔՊ պատգամավորը մեկնաբանել է Ալիևի վերջին հայտարարությունները
Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ընթացքում նման պահանջներ չեն առաջադրվել...
Ադրբեջանի ՊՆ-ն իր ապատեղեկատվությամբ հնարավոր ագրեսիայի հիմքեր չի ստեղծում. պատգամավոր
Այս կարծիքը նա ձևավորել է «խաղաղությանն ուղղված շարունակական գործընթացների» շնորհիվ...
Ադրբեջանցի պատգամավորը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ
Պատգամավորը նաև նշել է, որ «Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա, որ այստեղ ֆոբիաներ չպետք է լինեն»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ