Երեւանում խորհրդակցություն է անցկացվում առողջապահության եւ համաճարակային տեսչության ոլորտի ներկայացուցիչների միջեւ Հայաստանում գրանցված խոզի գրիպով վարակի կասկածելի դեպքերի շուրջ:
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց այցելել է մի կին, Իրանի քաղաքացի, ում մոտ կասկածվում է խոզի գրիպ: Հիվանդանոցում հայտնեցին, որ Լոնդոն ուղարկված անալիզների արդյունքները դեռ չկան:
Ըստ Առողջապահության նախարարության NEWS.am-ի աղբյուրի հաղորդմամբ, Հայաստանում գրանցվել է խոզի գրիպով վարակի կասկածելի երկու դեպք: Եւս մեկ հիվանդի անալիզներն ուղարկվել են Գերմանիա: