News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Պետք չէ խուճապի մատնվել, պետք է պարզապես զգույշ լինել, համաճարակային իրավիճակը Հայաստանում հսկողության տակ է»։ Այսպիսի կոչով հանրությանն այսօր դիմեց Առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը։ Նրա խոսքով, Հայաստանում կան բոլոր անհրաժեշտ պայմանները A/H1N1 գրիպը ախտորոշելու համար, ինչպես նաեւ դեղի բավականաչափ քանակը, որպեսզի պայքարենք «խոզի գրիպ»-ի դեմ։ Նա ասաց, որ բոլոր հիվանդանոցները համալրված են անհրաժեշտ տեխնիկայով, արդեն հաստատված է այն բժշկական հաստատությունների ցանկը, որոնք համաճարակ սկսվելու դեպքում, կսպասարկեն հիվանդներին։ Ի դեպ, արդեն այսօրվանից հանրապետության բոլոր հիվանդանոցներն աշխատում են հատուկ ռեժիմով։ Ինչ վերաբերում է «Տամիֆլյու» դեղատեսակի պահուստային քանակին, որն, ի դեպ, ներկա պահին «խոզի գրիպ»-ի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է, նախարարի խոսքով, Հայաստանում հաշվարկվում է 7,5 հազար չափաբաժին, մոտ ժամանակներս Հայաստան կբերվի եւս 20 հազար բաժին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Հայաստանում համաճարակ սկսելու դեպքում անհրաժեշտ կլինի ընդամենը 30 հազար բաժին դեղաքանակ։ Քուշկյանը նշեց, որ բանակցում են այս դեղատեսակի այլընտրանքները ձեռք բերելու համար։

Ինչ վերաբերվում է «խոզի գրիպ»-ի կանխարգելման համար օգտագործվող պատվաստանյութերին, ապա նախարարի հավաստմամբ, հայկական ընկերությունները, որոնք զբաղվում են դեղատեսակների ներկրմամբ, պատրաստակամություն են հայտնել ներմուծելու պատվաստանյութի անհրաժեշտ քանակը, քանի որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատվաստանյութ խոստացել է տրամադրել միայն 2010 թվականի հունվարին։ «Առողջապահության նախարարությունը ներկայումս բանակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ պատվաստանյութերի տրամադրման ժամկետները փոխելու համար, քանի որ հանրապետությունում արդեն գրանցվել են հիվանդացության առաջին դեպքերը»,- ասաց նախարարը։ Նա նաեւ նշեց, որ պատվաստումը կիրականացվի պետպատվերի շրջանակներում։ «Առաջինը կպատվաստվեն բուժաշխատողները եւ սպասարկող անձնակազմը, այնուհետ ուսանողները»,-հավելեց Քուշկյանը։ Երեխաների համար, նախարարի հավաստմամբ, նախատեսվում է ձեռք բերել հատուկ պատվաստանյութ, որը ավելորդ բարդություններ չի առաջացնի։

Առողջապահության նախարարն ասաց, որ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում հասարակությանը A/H1N1վիրուսի մասին համապատասխան տեղեկատվություն ապահովելու ուղղությամբ։ «Պետք է հիշել, որ այս հիվանդության ախտանիշները չեն տարբերվում սովորական գրիպի ախտանիշներից։ Նույն բարձր ջերմությունն է լինում, գլխի եւ մկաների ցավ, աչքերի կարմրություն։ Այս ախտանիշներից մեկի կամ բոլորի առկայության դեպքում անմիջապես դիմեք բժշկի, ինչպես նաեւ խմեք շատ հեղուկներ, օրվա ընթացքում 2-3 լիտր»,- տեղեկացրեց հանրապետության գլխավոր բժիշկը։ Ինչ վերաբերում է դիմակների կրման արդյունավետությանը, ապա նախարարի կարծիքով, «դիմակները լավ է կրել, սակայն այն պետք է փոխել յուրաքանչյուր 3 ժամը մեկ»։

Խոսելով Հայաստանում գրանցված «խոզի գրիպ»-ի դեպքերից, նախարարը տեղեկացրեց, որ լաբարատոր հետազոտությունները երեքի հիվանդի մոտ հաստատել են վիրուսի առկայությունը, երկուսը Հայաստանի հանրապետության քաղաքացիներ են, մեկը՝ Իրանի։ Իրանի քաղաքացին, ով վարորդ է եղել, արդեն գտնվում է իր հայրենիքում, բայց ահա երկու քաղաքացիները, ովքեր Վաղարշապատի բնակիչները են եւ հայրենիք են վերադարձել Մոսկվա կատարած կարճատեւ այցելությունից հետո, դեռեւս գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Ինչպես հավաստիացրեց նախարարը, նրանց առողջության վիճակը անհանգստացող չէ եւ 2-3 օրից դուրս կգրվեն հիվանդանոցից։ Քուշկյանը նշեց, որ բոլոր երեք հիվանդների անալիզների արդյունքները ուղարկվել են Լոնդոն՝ հաստատման, սակայն պատասխանը մեկ ամսից շուտ չի լնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Երեւանում բացվել է ՍԾՏՀ ԽՎ սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողո
Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ