News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել սեմինար-խորհրդակցություն «խոզի գրիպ»-ի դեմ պայքարի հարցերով՝ ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանի, Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, ոլորտի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ:

Նախարարները ներկաներին մի շարք ցուցումներ են տվել վտանգավոր վարակի ներխուժումը կանխելու վերաբերյալ: Նշվել է, որ այսօր Հայաստանում ստեղծվում է հակահամաճարակային վերահսկողության նոր համակարգ, հանրապետության բոլոր անցակետերում խստացվել է վերահսկողությունը:

Հայաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչներն իրենց հետ հիվանդության դեմ պայքարի տեղեկատուներ էին բերել: Տարեվերջին Հայաստանում ստեղծվելու են արագ արձագանքման խմբեր: Վերապատրաստման համար Երեւան են հրավիրվելու մասնագետներ ԼՂՀ-ից:

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն «խոզագրիպ»-ի վարակման երեք դեպք է գրանցվել՝ երկուսը՝ՀՀ քաղաքացիների, մեկը՝ Իրանի քաղաքացու մոտ: Իրանի քաղաքացին արդեն լքել է Հայաստանի տարածքը, իսկ Էջմիածնի երկու բնակիչները գտնվում են հիվանդանոցում: Ինչպես վստահեցրել է Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, հանրապետությունն այսօր լիովին պատրաստ է դիմագրավել «խոզի գրիպ»-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Երեւանում բացվել է ՍԾՏՀ ԽՎ սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողո
Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Ամենաշատ