News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել է, որ երկրում «խոզի գրիպ»-ի համաճարակի պատճառով հունվարի 17-ին նախատեսված նախագահական ընտրությունների ժամկետը չի փոփոխվի: «Ընտրողը պետք է պատրաստ լինի հունվարի 17-ին գնալ ընտրությունների եւ հայտնել իր դիրքորոշումը»,- հեռուստատեսությամբ հայտարարել է Յուշչենկոն ու հավելել, որ ընտրությունները թեստ են ժողովրդի համար: Մեկնաբանելով խոսակցությունները համաճարակի հետ կապված երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին, նա ասել է. «Խոսք մի տվեք քաղաքական գործիչներին ոչ գրիպի, ոչ էլ որեւէ հիմարության վերաբերյալ»:

«Գալիս է ժամանակը, երբ անհրաժեշտ է կոնկրետանալ սեփական ընտրության հարցում, երկրի ու սեփական ճակատագրի հարցում: Ուստի ես մանիպուլյացիաների չեմ դիմի եւ կարանտին կամ արտակարգ դրություն չեմ խաղա»,- հայտարարել է նախագահը:

Նշենք, որ ավելի վաղ նախագահի քարտուղարության ղեկավարի տեղակալ Իգոր Պոպովը եւ ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռաիսա Բոգատիրյովան չէին բացառել երկրում արտակարգ դրության հայտարարումը՝ կապված «խոզի գրիպ»-ի համաճարակի հետ: Այդ դեպքում, ըստ Պոպովի, պետք է նախագահական ընտրությունները տեղափոխել մայիսի 30-ին` տեղական ընտրությունների օրը: Սակայն Յուշչենկոն հայտարարել է, որ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմքեր չկան: Հավելենք նաեւ, որ ընտրությունների օրը տեղափոխելու դեմ է արտահայտվել նաեւ երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, որը համարվում է այդ ընտրությունների անցողիկ թեկնածուներից մեկը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Երեւանում բացվել է ՍԾՏՀ ԽՎ սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողո
Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Ամենաշատ