Հայաստանում «խոզի գրիպ»-ով վարակման եւս երկու դեպք է գրանցվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը հայտնեց, որ հիվանդներից մեկը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել հենց Երեւանի օդանավակայանից, որտեղ նա ժամանել է Սանկտ-Պետերբուրգից, երկրորդը՝ Իրանի քաղաքացի է, որն անձամբ է դիմել հիվանդանոց: Երկու հիվանդներն էլ հոսպիտալացվել են:
Այսպիսով, ներկայումս Հայաստանում գրանցվել են «խոզի գրիպ»-ով վարակման 5 դեպք: