News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 14
Տեսնել լրահոսը

Արդեն մի քանի անգամ հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ռիսկերի հետ կապված հարցը բարձրացրած Թուրքիան այս անգամ որպես առիթ կարող է օգտագործել հենց հայկական օրենսդրությունը: Հայաստանի Ազգային ժողովի լսումների ընթացքում նման կարծիք է հայտնել ՀՅԴ կուսակցության պատգամավոր Բագրատ Սարգսյանը`  «Բնապահպանական փորձագիտության մասին» օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ:

Նա նշել է, որ, քանի որ օրենքում կատարված լրացումները ներառում են շրջակա միջավայրի վրա անդրսահմանային ազդեցության գնահատականներ, Թուրքիան կարող է հայտարարել հայկական ԱԷԿ-ի բնապահպանական ռիսկերի մասին, որը հայ-թուրքական սահմանից 16 կմ հեռավորության վրա է գտնվում:

Իր հերթին, բնապահպանության նախարարության աշխատակից Ջուլիետա Ղալեչյանը հստակեցրել է, որ անդրսահմանային ազդեցության գնահատականը որպես սկզբունք է ներառվել, որի իրագործումը պայմանավորված է միջպետական համաձայնագրերով: «Ազդեցությունը կդիտարկվի այն դեպքում, եթե օբյեկտի պոտենցիալ ազդեցության գոտում գտնվող երկու կամ երեք երկրներ համապատասխան միջպետական համաձայնագիր կնքեն», – հստակեցրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news