News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը զորավարժությունների ընթացքում հետախուզական տեղեկություններ հավաքագրելու նպատակով ավանդական մեթոդներից բացի կենսականորեն օգտագործել է նաեւ անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Հիշեցնենք, որ հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ ցուցադրվել են Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ:

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստորաբաժանումները ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ոչնչացրել էին Ադրբեջանի զինուժի անօդաչու մի սարք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ