News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

A/H1N1 վարակով հիվանդացածների թիվը Հայաստանում աճում է: Ինչպես NEWS.am-ին հայտնեց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը, նախօրեին «խոզագրիպով» վարակման նոր դեպք է արձանագրվել, հիվանդը տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց «Զվարթնոց» օդանավակայանից: «Խոզի գրիպով» վարակվածը Թուրքիայի քաղաքացի է, ազգությամբ թուրք, որը Երեւանից մեկնում էր Ստամբուլ: Հունանյանի խոսքերով, ներկայումս Նորքի հիվանդանոցում ստացիոնար բուժօգնություն են ստանում 5 տղամարդ, նրանց առողջական վիճակն անհանգստանալու տեղիք չի տալիս: Ավելին, ինչպես նշեց Հունանյանը, «խոզագրիպով» առաջին վարակվածները՝ Վաղարշապատի 2 բնակիչները, այսօր կամ վաղը դուրս կգրվեն հիվանդանոցից:

Նշենք, որ Հայաստանում ընդհանուր առմամբ արձանագրվել է «խոզագրիպի» 6 դեպք, երկուսը Իրանի քաղաքացի են, մեկը՝ Թուրքիայի, եւ երեքը՝ Հայաստանի: Ներկայումս հանրապետությունում բուժումը շարունակում են հինգ հիվանդներ, Իրանի քաղաքացիներից մեկը՝ վարորդը, առաջին իսկ օրը լքել է Հայաստանը: Նշենք նաեւ, որ Երեւանի դեղատներում նախկինի պես բժշկական դիմակների, սովորական սեզոնային գրիպի դեմ պայքարի միջոցների սուր դեֆիցիտ է նկատվում: «Տամիֆլյու» դեղամիջոցը միայն մի քանի դեղատներից կարելի է գտնել: Ինչ վերաբերում է «խոզագրիպի» դեմ պատվաստանյութին, այն Հայաստան դեռ չի բերվել, սակայն առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի խոսքերով, առաջիկայում անպայման ներկրվելու է Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Երեւանում բացվել է ՍԾՏՀ ԽՎ սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողո
Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ