News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի քաղբանտարկյալների դեմ դատարանի դահլիճում` բոլորի աչքի առաջ ֆիզիկական բռնություններ են կիրառել: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը: Դեկտեմբերի 9-ին, Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել քաղբանտարկյալներ Արիֆ Հաջլի, Ֆուադ Գահրամանլիի եւ Մոհամադ Մասիջեդի դատավարությունը` նրանց ներկայացրած բողոքարկման դիմումի հիման վրա: Դատական նիստին ներկա են գտնվել ընդդիմադիր` «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» եւ «Մուսավաթ» կուսակցությունների ղեկավարները, իսկ դահիլիճում անվտանգության ծառայության ներկայացուցիչների թիվը սովորականից 5 անգամ ավել է եղել: Խնդիրներ են առաջացել, երբ լրագրողները փորձել են նկարահանել դատական գործընթաց:

Դրան ի պատասխան` դատավորը պահանջել է հեռացնել նրանց դահլիճից: Սակայն «Ազադլըգ»-ը գրում է, որ դատական նախկին գործընթացի ժամանակ դատավորները խոստացել էին այլեւս չխոչընդոտել նկարահանումներին: Երբ քաղբանտարկյալները փորձել են դատավորին հիշեցնել այդ մասին, դատարանի դահլիճում քաղաքացիական հագուստով մի քանի մարդ հարձակվել են քաղբանտարկյալների վրա եւ սկսել հարվածել բռունցքներով: Դահլիճում դա մեծ վրդովմունք է առաջացրել, շատերը սկսել է բացականչել «Ազադլըգ» (Ազատություն), եւ դատավորը լքել է դահլիճը բարձրացած աղմուկի հետեւանքով: Դատական նիստը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 16-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ