News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առիթով: «Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Հայաստանի կառավարությունը պատրաստ է անել հնարավորը՝ այդ ուղղությամբ աշխատանքներին նոր թափ հաղորդելու համար»,- ասել է վարչապետը:   

Կողմերը կարեւորել են հայ-եգիպտական առեւտրատնտեսական կապերի զարգացումը՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին: Այդ համատեքստում երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Եգիպտոսի գործարար հատվածների միջեւ կապերի սերտացումը:

Վարչապետ Սարգսյանն ու Եգիպտոսի դեսպանը գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջեւ մշակութային կապերի զարգացման ընթացքից: Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը ողջունելի է համարել Երեւանում Եգիպտոսի մշակութային օրերի անցկացումը, որոնց շրջանակում ցուցադրվել են Եգիպտոսի օպերայի եւ բալետի թատրոնի 2 բալետային ներկայացում, եգիպտական բազմաթիվ ֆիլմեր, ինչպես նաեւ կազմակերպվել է Եգիպտոսի նկարիչների ստեղծագործությունների ցուցադրություն: Նա նաեւ բարձր է գնահատել Եգիպտոսի` ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամի գործու¬նեությունը, որի միջոցով ավելի քան 1500 հայ մասնագետներ վերապատրաստվել են Եգիպտոսում: Կարեւորվել է եգիպտահայ համայնքի դերը հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդման գործում:

Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսին ներկայացրել է Եգիպտոսի քաղաքական իրավիճակը եւ հնարավոր զարգացումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ