News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեհաստանում լույս է տեսել հայ համայնքի Awedis պարբերականի առաջին համարը՝ լեհերենով: Հրատարակիչը Լեհաստանոի հայերի մշակույթի եւ ժառանգության հիմնադրամն է:

Ամսագիրը մտածված է որպես ժամանակակից հայկական ժողովարան, որը ներառում է ավանդույթներն ու ժամանակակից իրողությունները: Awedis-ը նախատեսված է ինտերնետից չօգտվող անձանց համար, որոնք նախընտրում են զանգվածային լրատվության ավանդական եղանակները: Այն գիտական ամսագիր չէ, այլ սոցիալ-մշակութային ուղղվածություն ունի եւ միտված է միասնության ստեղծմանը՝ հաղթահարելով լեզվական, մշակութային եւ պատմական արգելքները, բայց հարգելով բոլոր տարբերությունները:

Առաջին համարում ներառված են լեհական Գդանսկում հայկական խաչքարի հիմնման մասին հոդվածը, ՆԳԺԿ-ի նյութեր, Լեհաստանում 1780-1831 եւ 1896-1909թ. ապրող հայերի մասին պատմող նյութեր, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ Լեհաստան կատարած այցի մասին պատմող եւ այլ հոդվածներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ