News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզում, դեկտեմբերի 22-ին, ժամը 19.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի Գյումրի-Երեւան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում (Ազատան գյուղի մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել  են «ԳԱԶ 24» մակնիշի 44 LO 374 համարանիշի եւ «Կիա» մակնիշի 298 SO 45 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց են տեղափոխվել «ԳԱԶ 24» ավտոմեքենայի ուղեւորներ, 35-ամյա Կարեն, 58-ամյա Ռուզաննա  եւ 33-ամյա Մարինե Կարապետյանները:

Տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լանջիկից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածին, Մարալիկի ոլորաններում, դեկտեմբերի 21-ին, ժամը 17:15-ին, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենա էր շրջվել: Երեւանից Գյումրի մեկնող «ԳԱԶԵԼ»-ի ղեկին եղել էր Երեւանի բնակիչ, 51-ամյա Գագիկ Նիկոյանը: Վթարի հետեւանքով 11 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել, որոնցից 74-ամյա Շուշանիկ Սուվարյանը, ով վթարի հետեւանքով ստացել էր գանգուղեղային փակ կոտրվածք, մահացել էր: Նրան փորձել էին շտապ վիրահատել, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել. նա մահացել էր վիրահատական սեղանին:

Մյուս վիրավորներն են 32-ամյա Արմինե Մխիթարյանը, 73-ամյա Շուշան Սարդարյանը, 43-ամյա Կարինե Բեյբուրթյանը, 29-ամյա Քրիստինե Սուվարյանը, 26-ամյա Վարուժան Բիշարյանը, 43-ամյա  Արեւիկ Մովսիսյանը, հայր ու աղջիկ Խաչատուր եւ Հասմիկ Աբրահամյանները: Վիրավորների մեջ ամենափոքրը 6-ամյա Մանե Խաչատրյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ