News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

1915թ. իրադարձությունների քննարկմանը երրորդ երկրների միջամտությունը կսառեցնի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

«Մենք մեր երկրի խնդիրները լուծելու կողմնակիցն ենք: Երրորդ կողմերը չպետք է միջամտեն այդ հարցին: Նման միջամտությունը կսառեցնի Հայաստանի եւ Թուրքիայի կապերը», - ասել է Աթեշյանը` մեկնաբանելով Ֆրանսայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագծի ընդունումը:

Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերություններին միջամտող երկրները սեփական շահեր են հետապնդում`հավելելով, որ չի ցանկանում մեկնաբանել այդ խնդիրները:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը)  դեկտեմբերի 22-ի իր նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Օրինագիծը ներկայացվել է կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեի կողմից: Նրան աջակցել են կառավարող կուսակցության, սոցիալիստական ընդդիմության եւ կենտրոնամետների մեծ մասը: Այժմ օրինագիծը ներկայացվելու է Սենատի քննարկմանը:

Ազգային Ժողովի հանձնաժողովներում քննարկումներից հետո ձեւակերպումը փոխարինվել են «օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար պատիժ» ձեւակերպմամբ: Օրենքը, ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Ֆրանսիայում ճանաչվել է երկու ցեղասպանություն` Հոլոքոսթը (1990թ. օրենք) եւ Հայոց ցեղասպանությունը (2001թ. օրենք):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ