News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ցեղասպանության մասին ուսուցման նախագիծը եւ Քալիֆորնիայի կրթության դեպարտամենտն աշխատանքային հարաբերություններ են հաստատել, որոնք ուղղված են նահանգի ավելի շատ դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցմանը: Այս մասին հաղորդում է «Asbarez»-ը:

ԱՄՆ-ի հայ համայնքի եւ պետական կրթության տեսուչ Թոմ Թոփլաքսոնի միջեւ որպես միջնորդ հանդես եկող Մուրադ Մինասյանի ջանքերի շնորհիվ, Ցեղասպանության մասին ուսուցման նախագիծը համագործակցում է տեսուչի գրասենյակի հետ` երկարաժամկետ ռազմավարական պլանի մշակման հարցում, որի նպատակը նահանգի միջնակարգ դպրոցներում Հայոց ցեղասպանության եւ դրան հաջորդող ցեղասպանությունների վերաբերյալ դասեր ապահովելն է:

Թեեւ Կալիֆոռնիայի օրենքը պահանջում է Հայոց ցեղասպանության ուսուցանում, հատկապես 10-րդ դասարանում համաշխարհային պատմության ծրագրի շրջանակներում, շատ ուսուցիչներ տեղյակ չեն այդ հրահանգի մասին կամ չունեն բավարար չափով ուսումնական նյութեր ու պատրաստվածություն: Թորլաքսոնը տեղեկացվել է խնդրի մասին, երբ մտադիր էր զբաղեցնել տեսուչի պաշտոնն անցած տարի, եւ խոստացել է աշխատել խնդրի լուծման ուղղությամբ: Որպես առաջին քայլ Թորլաքսոնը հանձնարարել է իր աշխատակիցներին աշխատել Ցեղասպանության ուսուցման նախագծի վրա եւ հարցումներ անցկացնել Կալիֆորնիայի դպրոցներում:

Օնլայն հարցումը մշակվել է Նախագծի կողմից եւ տարածվել է Կրթության վարչության կողմից դպրոցներում ու շրջանային բաժիններում: Շատ հարցվածներ հայտնել են, որ նվազագույն ժամանակ եւ միջոցներ են օգտագործում Հայոց ցեղասպանության մսին դասավանդելու համար, սակայն պատրաստակամություն են հայտնել ավելի շատ տեղեկություններ ներառել, եթե իրենց համապատասխան ուսումնական նյութեր տրամադրվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ