News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Գիտական եւ տեխնիկական հետազոտությունների խորհրդի նախագահ Յուջել Ալթունբաշաքը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է թե պաշտպանական արդյունաբերության ինստիտուտի հետ շարունակում են տեղական արտադրության հեռահար հրթիռների փորձարկումներն ու հեռահարության ընդլայնման աշխատանքները։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Յուջել Ալթունբաշաքը նշել է, թե այս տարի կշարունակվեն 300կմ հեռահարության հրթիռների թեսթային աշխատանքները, իսկ տարեվերջին կսկսվեն մինչեւ 500 կմ հեռահարության հրթիռների թեսթային աշխատանքները: Նա նշել է, թե աշխատանքներ են իրականացվելու 1500, ապա նաեւ 2500 կմ հեռահարության հրթիռների ստեղծման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ