News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը

Երեւանում, հունվարի  18-ին, Ավետ Ավետիսյան 112/2  հասցեում տեղի է ունեցել «ԱՐԱԲԿԻՐ» բարեգործական ուսումնական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Երեկոյի ընթացքում հյուրերին ներկայացվեց ուսուցման ծրագիրը:

Բացմանը ներկա են եղել անվանի հյուրեր`«Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Լեւոն Թոքմաջյանը, Սուրեն Խորենյանը, Ալբերտ Մկրտչյանը, Երվանդ Երզնկյանը, Կարեն Աղամյանը, Լեւոն Անանյանը, Արտաշես Հովհաննիսյանը եւ այլք:

«Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի «Արաբկիր» անվճար ուսումնական կենտրոնը կծառայի Արաբկիր վարչական շրջանի բոլոր փոքրիկների համար, որտեղ երեխաները կստանան անգլերեն սովորելու, ինչպես նաեւ համակարգչային գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն: Կենտրոնում դասավանդելու են բարձրակարգ մասնագետներ:

Կենտրոնը կտա այն կարեւոր գիտելիքները, որոնք յուրաքանչյուր երեխայի կյանքում կարեւոր նշանակություն կունենան, քանի որ թե՛ անգլերենը, թե՛ համակարգիչը մեծ դեր են խաղում ինֆորմացիոն դարաշրջանում:

Արաբկիր վարչական շրջանի փոքրիկներն ունեն այս դպրոցում անվճար սովորելու բացառիկ  հնարավորություն:

Տպել
Partner news