News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀՇ հրավերով այս շաբաթ Հայաստան են ժամանելու Եվրոպայի Լիբերալների եւ դեմոկրատների կուսակցության` ELDR ղեկավարները:

ELDR փոխնախագահ Լուզիվիզ Վան Դել Լոնն ու քաղաքական բաժնի Ֆիլիպպ Հանսենը Երեւանում պատրաստվում են հանդիպել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Հայ ազգային կոնգրեսի ղեկավարներին ու Կոնգրեսի կուսակցությունների երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին:

Բացի այդ, հունվարի 28-ին Երեւան «Գոլդեն Թյուլիպ» /նախկին Երեւան/ հյուրանոցում ELDR-ը պատրաստվում է Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ անցկացնել «Ազատ եւ արդար ընտրություններ» վերնագրով սեմինար, որին հրավիրված են մասնակցել ինչպես Կոնգրեսի կուսակցությունները, այնպես էլ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ