News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն այսօր ընդունել է Ագոյի խմբին` ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Եխ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Զ.Մնացականյանը:

Պատվիրակության խնդրանքով քննարկման առարկա են դարձել հետևյալ հարցադրումները` ա) դատաիրավական բարեփոխումները, բ) քրեակատարողական համակարգի և, հատկապես, պայմանական վաղակետ ազատման ինստիտուտի վիճակը, գ) կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության հիմնադրույթները և գործնական արդյունքները և դ) ժողովրդավարական ինստիտուտների ներդրման ուղղությունները:

Գ.Դանիելյանը, անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին, նշել է, որ ներդրվել է նոր մեթոդաբանություն, ըստ որի, նախ, մշակվել ու շրջանառության մեջ է դրվել բարեփոխումների հստակ հայեցակարգ, որը կանխատեսելի է դարձրել ողջ իրավաստեղծ գործունեությունը, այսինքն, հանրությունը իրազեկ է, թե կոնկրետ ինչ ուղղություններով է բարելավվելու գործող օրենսդրությունը, ինչ հիմնադրույթներ են ներդրվելու և ինչ ինստիտուտներ են դադարեցվելու: Այս մոտեցումը, ըստ նախարարի, դատաիրավական բարեփոխումների նկատմամբ նկատելիորեն մեծացնում է հանրության վստահությունը և նպաստում հասարակայնության մասնակցության հնարավորությունը: Նշվեց, որ պայմանական վաղակետ ազատման ինստիտուտի բարելավման նկատառումով մշակվել ու շրջանառության մեջ են դրվել բալային գնահատման կոնկրետ չափանիշներ, որոնք հնարավորինս կբացառեն կամայական մոտեցումները:

Պատվիրակության ղեկավար Ս.Ստոյանը հորդորել է նախարարին` իրավական ակտերի նախագծերի առնչությամբ հնարավորինս ընդլայնել համագործակցությունը ԵԽ-ի փորձագետների հետ, վերջիններիս քննարկման առարկա դարձնելով մարդու իրավունքների և հիմնարար ազատություններին առնչվող յուրաքանչյուր օրինագիծ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ