News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի զինված ուժերի կազմավորման 20-ամյակի եւ ՀՀ զինված ուժերի կայացման ու բանակաշինության գործում ունեցած ներդրման համար Հայաստանի ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով:

Պարգեւը հանձնվել է այսօր` հունվարի 27-ին, խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում կազմակերպված միջոցառման ժամանակ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս պարգեւին են արժանացել նաեւ ԱԺ պատգամավորներ Հրանտ Գրիգորյանը, Միքայել Մանուկյանը, Ռուբեն Հայրապետյանը, Աշոտ Աղաբաբյանը, Ռուբեն Գեւորգյանը, Ռուստամ Գասպարյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ